Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երեխաները 43 հազար եվրո են գտել

Երեխաները 43 հազար եվրո են գտել
21.09.2013 | 14:02

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հունաստանի Յանին քաղաքում մի խումբ փոքր երեխաներ, լքված տան շրջակայքում խաղալիս, հայտնաբերել են 43 հազար եվրո: Փոքրիկները, ամենևին չգիտակցելով, թե ինչ է իրենց գտածը, սկսել են դրանցով խաղալ, պատռել: Հարևանները այս մասին տեղեկացրել են ոստիկաններին, որոնց երեխաները ցույց են տվել «թաքնված գանձի» տեղը: Ոստիկանության հետաքննական աշխատանքներից հետո պարզվել է, որ գումարը թաքցրել է այդ տան հարևանությամբ ապրող 83-ամյա մի ծեր կին: Նա ոստիկաններին պատմել է, որ դա իր խնայողությունն է, որը երեք տարի առաջ բանկային հաշվից է հանել: Պատճառը, ծեր կնոջ բացատրությամբ, այն է, որ նա վախեցել է, թե իր խնայողությունները կարժեզրկվեն տնտեսական ճգնաժամի պատճառով: ՈՒշագրավն այն, որ գումարի «սեփականատերը» չի կարողացել հիշել, թե որքան փող է թաքցրել: Նա կարողացել է մոտավորապես մտաբերել միայն բանկից հանված գումարի չափը` 50 -70 հազար եվրո:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ